Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Կոտայքի և Դիլիջանի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 25-ին Դիլիջանի բաժին է ներկայացել 49-ամյա Մուշեղ Մ.-ն, որը մարտի 22-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: