Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան
 
                                            Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 25-ին Լոռու մարզի Բովաձոր գյուղում հայտնաբերվել և Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Սեյրան Ս.-ն, որը փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
 Առանց խափանման միջոցի:
 Սեյրան Ս.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					