Վաղարշապատի բաժնի ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2021 11:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 25-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 52-ամյա Կարեն Մ.-ին, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: