ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվել է Գավառ-Նորատուս ճանապարհին

Հետախուզվողը հայտնաբերվել է Գավառ-Նորատուս ճանապարհին

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին, ժամը 18.40-ին, Գավառ-Նորատուս ճանապարհին հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Նարեկ Ս.-ն, որը 2020 թ. մայիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) 2-րդ մասի մեղադրանքով ։
Խափանման միջոցը՝ կալանք:
Նարեկ․ Ս․-ն ներկայացվել է նախաքննական մարմին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: