Հետախուզվում էին գողության մեղադրանքով
Ոստիկանության Կոտայքի բաժնի և Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումներով, հունվարի 29-ին, ժամը 13.45-ին, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արգամ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության ՔՈԳՎ, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, հունվարի 29-ին, ժամը 15.00-ին, Հանդ բնակավայրում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Հարություն Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: