Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ
30.08.2021 11:57
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 28-ին բաժին է ներկայացել 29-ամյա Թենգիզ Խ.-ն, որը Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: