Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
02.09.2021 11:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի Կենտրոնական ավտոկայանի տարածքում հայտնաբերել և Կումայրիի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Էդգար Յ.-ին, որը օգոստոսի 10-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: