Էրեբունու ոստիկանները հետախուզվողին Գյումրիում հայտնաբերեցին
03.01.2022 11:38
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գյումրիի օդանավակայանի սպասասրահից բերման է ենթարկվել Գեղամ Խ․-ն, որը 2020թ. հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու փորձը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: