Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
05.02.2021 12:30
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 4-ին Արմավիրի բաժին է ներկայացել 30-ամյա Ռուսլան Ա.-ն, որը 2020 թ. հուլիսի 1-ից հետախուզվում էր Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Գոմելի մարզի իրավապահների կողմից՝ Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի (Երեխային խնամելուց խուսափելը) հատկանիշներով:
Առանց խափանման միջոցի:
Հետախուզվողի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: