Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
07.02.2022 12:15
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները և Երևանի գնդի ՊԾ 1-ին գնդի 2-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 6-ին Ազատության հրապարակում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 68-ամյա Աշոտ Հ.-ին, որը 2021 թ. օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: