Պարեկային ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել
09.08.2021 12:09
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները օգոստոսի 8-ին Թբիլիսյան խճուղուց ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 28-ամյա Սամվել Թ.-ին, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: