Նաիրիի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
09.11.2021 11:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 8-ին Երևան քաղաքի Արցախի փողոցից բերման է ենթարկվել 35-ամյա Արտակ Մ.-ն, որը նոյեմբերի 1-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177–րդ (Գողությունը) և 183-րդ (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արտակ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: