ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Ախուրյանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Ախուրյանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 10-ին բաժին է ներկայացել 43-ամյա Ռոման Ս.-ն, որը նոյեմբերի 2-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: