Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատարական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 18-ին բաժին է ներկայացել 28-ամյա Գոռ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
