ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը բերման է ենթարկվել «Շիրակ» օդանավակայանից

Հետախուզվողը բերման է ենթարկվել «Շիրակ» օդանավակայանից

Ոստիկանության Ախուրյանի և Կումայրիի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 18.15-ին, բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան ժամանած Գրիգոր Ս.-ն, որը 2020 թ. փետրվարի 21-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: