Արմավիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Հայկավան գյուղում
18.01.2021 11:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 18-ին, ժամը 00.05-ին, Հայկավան գյուղից բերման է ենթարկվել 46-ամյա Արմեն Շ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: