Հետախուզվողը ներկայացավ Թումանյանի բաժնի ոստիկանների միջոցառումների շնորհիվ
21.08.2021 12:34
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին բաժին է ներկայացել 34-ամյա Սասուն Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների մեղադրանքով:
Սասուն Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: