Հետախուզվում էր Ֆրանսիայի իրավապահների կողմից
22.05.2021 12:23
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 21-ին բաժին է ներկայացել 35-ամյա Զավեն Կ.-ն, որը 2020 թ.դեկտեմբերի 1-ից Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր խմբի կազմում մարդուն ազատությունից զրկելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: