Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դալմայի այգիներում
 
                                            Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 22-ին Երևան քաղաքի Դալմայի այգիներում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Կարապետ Դ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 5-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					