Արարատի բաժանմունքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
25.01.2022 11:34
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները հունվարի 24-ին Արմաշի Կարպա-Լճակայան տանող ճանապարհին հայտնաբերել և Արարատի բաժին բերման են ենթարկել 21-ամյա Արթուր Զ.-ին, որը 2021 թ. մայիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: