ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Չարենցավանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել. խափանման միջոցը՝ կալանք

Չարենցավանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել. խափանման միջոցը՝ կալանք

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 25-ին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Գեղամ Մ.-ն, որը հունվարի 27-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: