Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
26.12.2020 12:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 25-ին բաժին է ներկայացել 33-ամյա Նարեկ Թ.ն, որը դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նարեկ Թ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: