Գողության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան
28.09.2021 11:47
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 27-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 39-ամյա Էդգար Կ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էդգար Կ.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: