ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մայիսյան գյուղում

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մայիսյան գյուղում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 28-ին Շիրակի մարզի Մայիսյան գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Մուշի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Ռաֆիկ Ն.-ն, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռաֆիկ Ն.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: