ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց
04.07.2019 12:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին, ժամը 14.00-ին, Ստեփանավանի Սոս Սարգսյան փողոցից բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Գուրգեն Կ.-ն, որը ապրիլի 4-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքիի 291 հոդվածի 3-րդ մասի (կաշառք տալը պետական կամ հասարակական կազմակերպության ծառայողին) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: