ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 4-ին Գավառի բաժին բերման են ենթարկել 2020 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով հետախուզվող Վահան Յ.-ին:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Վահան Յ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: