Հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով
06.09.2021 11:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 06.00-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 59-ամյա Մկրտիչ Մ.-ին, որը սեպտեմբերի 2-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: