Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Եղեգնաձորում
12.11.2021 12:34
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 11-ին Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում հայտնաբերվել և Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Վարդան Ե.-ն, որը հոկտեմբերի 28-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: