Լենինգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ջերմուկում
12.04.2022 12:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 11-ին Ջերմուկ համայնքի Կեչուտ թաղամասի 8-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 66-ամյա Զաքար Գ.-ին, որը ապրիլի 4-ից Լենինգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: