Վաղարշապատի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
14.01.2021 11:50
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 13-ին Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցից Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 44-ամյա Էդգար Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: