Ճամբարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
14.01.2022 12:53
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Վիկտոր Վ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վիկտոր Վ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: