Մեղրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում
14.12.2021 11:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 68-ամյա Ժիրայր Լ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: