Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 13-ին բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Արման Ք.-ն, որը հունիսի 29-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
