Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
18.06.2021 11:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 17-ին բաժին է ներկայացել 60-ամյա Աշոտ Զ.-ն, որը 2016 թ. նոյեմբերի 29-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցի նույնականացման համարը կեղծելը կամ ոչնչացնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: