Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
20.01.2021 12:40
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 19-ին բաժին է ներկայացել 30-ամյա Արտաշես Պ.-ն, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արտաշես Պ.-ն տեղափոխվել է Արաբկիրի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: