Հետախուզվողը ներկայացավ Նաիրիի բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ
21.08.2021 12:34
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին բաժին է ներկայացել 30-ամյա Արամայիս Շ.-ն, որը հուլիսի 12-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: