Կոտայքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Սարամեջ գյուղում
 
                                            Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին Լոռու մարզի Սարամեջ գյուղում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Արեն Ս.-ն, որը հունվարի 14-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ (Ինքնիրավչությունը) և 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) հոդվածների մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					