Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
25.12.2021 11:58
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 24-ին Արմավիրի բաժին է ներկայացել 25-ամյա Դավիթ Մ.-ն, որը հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: