ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները Շահումյանի 6-րդ փողոցում հետախուզվողի են հայտնաբերել

Հունվարի 25-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կապանի բաժնի ծառայողները համատեղ, ստացված տվյալներն իրացնելով, Երևանի Շահումյանի 6-րդ փողոցից վարչություն բերման են ենթարկել Քաջարանի բնակիչ, 1989 թ. ծնված Սևակ Ա․-ին, որը հունվարի 15-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր գողությանը հանցակցելու մեղադրանքով:
Սևակ Ա․-ն հանձնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: