Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 25-ին բաժին է ներկայացել 61-ամյա Էդուարդ Ս.-ն, որը մարտի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 186.1-րդ հոդվածի (Գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: