Բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը վերադարձավ Հայաստան
15.11.2021 11:59
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 14-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից Արմավիրի բաժին է ներկայացել 40-ամյա Գոռ Ս.-ն, որը ապրիլի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: