Գողության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ ՌԴ-ից
18.01.2021 11:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Հրազդանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 17-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով հետախուզվող Վահագն Հ.-ն: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: