Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել բաժին
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 16-ին բաժին է ներկայացել 30-ամյա Տիգրան Ս.-ն, որը ապրիլի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ (Գրավառուին վնաս պատճառելը) և 345-րդ (Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Տիգրան Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 16-ին բաժին է ներկայացել 28-ամյա Աշոտ Կ.-ն, որը ապրիլի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Աշոտ Կ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: