Կապանի բաժնի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Կոտայքի մարզում
Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ-հետախուզական տվյալներն իրացնելով, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին, ժամը 00.05-ին, Կոտայքի մարզի Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերել և Ապարանի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Գևորգ Գ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 1-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: