Հետախուզվողը ներկայացվել է դատարան
Ոստիկանության Գառնիի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մարտի 19-ին Գառնի գյուղի մի շինությունից Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Դավիթ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 243.1-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Դավիթ Ս.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: