Խարդախության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվեցին Երևանում
20.10.2021 12:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Եղեգնաձորի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել և Եղեգնաձորի բաժին բերման են ենթարկվել 23-ամյա Արբակ Ս.-ն և 27-ամյա Արթուր Ս.-ն, որոնք հոկտեմբերի 15-ից Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արբակ Ս.-ն և Արթուր Ս.-ն ներկայացվել են նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: