Նոյեմբերյանի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Կապանում
23.04.2022 11:19
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ապրիլի 22-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 29-ամյա Անդրանիկ Ա.-ին, որը ապրիլի 19-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: