Հետախուզվողը բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից
24.02.2021 12:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին Մյունխեն-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Արամայիս Մ.-ն, որը 2016 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: