Մասիսի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
06.08.2021 12:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 5-ին Երևան քաղաքի Պուշկինի փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Հասմիկ Մ.-ն, որը հուլիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի (Անօրինական գործողությունները սնանկության ընթացքում) մեղադրանքով:
Հասմիկ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: