Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.10.2021 12:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Եղեգնաձորի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Անդրանիկ Ա.-ն, որը հոկտեմբերի 15-ից Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Անդրանիկ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: